շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Նիդերլանդներում իր դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

Ադրբեջանը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Նիդերլանդներում իր դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

Բաքուն հերքել է տեղեկությունն այն մասին, թե Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ։

՛՛Հայկական մամուլի տարածած այս լուրը հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է, որն իրականությանը չի համապատասխանում՛՛,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն:

 

 

  • Կիսվել: