ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը հայտնել է ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին

Ադրբեջանը հայտնել է ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին

Բաքուն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին, այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ հետաքննությունն իրականացնելու է Նախիջևանի ռազմական դատախազությունը: 

«Դատախազությունը ռազմական փորձագետների հետ հրթիռի արձակիչի, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի զննում է իրականացրել, հարցաքննել է դեպքի վայրում գտնվող ստորաբաժանման զինծառայողներին, առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտ այլ քննչական գործողություններ իրականացրել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: 

  • Կիսվել: