կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը և Պակիստանը զարգացնում են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանը և Պակիստանը զարգացնում են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Պակիստանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Հասանովը նշել է, որ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև երկկողմ և եռակողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։ Այնուհետև կայացել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հանդիպումը Պակիստանի պատվիրակության հետ։ Գլխավոր շտաբում կայացած հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը զարգանում են վերընթաց գծով։ Նշվել է երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման կարևորությունը։ Այնուհետև ռազմաօդային ուժերի շտաբում  կայացել է Պակիստանի պատվիրակության հանդիպումը պաշտպանության փոխնախարար, ՌՕՈՒ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովի հետ։ Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

  • Կիսվել: