երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացումը

Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացումը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը հունվարի 11-ին բանակցություններ է վարել Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի մարշալ Մուջահիդ Անվար Խանի հետ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Թաիրովը գոհունակություն է հայտնել Պակիստանի ռազմաօդային ակադեմիայում ադրբեջանցի ռազմական օդաչուների պատրաստման կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը ամրապնդում է երկու երկրների բանակների մարտունակությունը:

Իր հերթին, Խանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի ավիացիոն ուսումնական կենտրոններում Պակիստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների անձնակազմի ուսուցման կապակցությամբ և նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել այդ գործունեությունը:

  • Կիսվել: