չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանը ԵՄ-ի կողմից գնահատվում է որպես էներգակիրների համաեվրոպական մատակարար. Ալիև

Ադրբեջանը ԵՄ-ի կողմից գնահատվում է որպես էներգակիրների համաեվրոպական մատակարար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման ելույթում խոսել է իր երկրի էներգետիկ հնարավորությունների մասին։

«Եթե ծանոթանաք այսօրվա էներգետիկ և տրանսպորտային քարտեզներին, այդ թվում՝ խողովակաշարերին, ամենուր կտեսնեք Ադրբեջանի հետքը։ Մենք նախաձեռնել ենք մի շարք ծրագրեր և հաջողությամբ իրականացրել դրանք մեր գործընկերների հետ։ Դրանով մենք ապահովել ենք ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ավելի ընդարձակ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը միջազգային շուկաներ էներգակիրների հուսալի մատակարար է և Եվրամիության կողմից գնահատվում է որպես համաեվրոպական մատակարար:

  • Կիսվել: