երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին խաղաղապահների զոհվելու կապակցությամբ

Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին խաղաղապահների զոհվելու կապակցությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղ գյուղի մոտակայքում ռուս խաղաղապահներով մեքենան հրաձգության տակ է հայտնվել և զինծառայողներ են զոհվել։ Գերատեսչությունում հավելել են, որ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին և խնդրում ենք համբերություն հանդես բերել», - ասված է ադրբեջանական նախարարության հաղորդագրությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: