երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել

Ադրբեջանը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել

Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցի նախաշեմին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

«BRICS-ին միանալ ցանկացողները երկար հերթ են կազմել: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել։ Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, բայց սա նույնպես գործընթաց է և աշխատանքի հարց»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքուն պաշտոնապես հայտ ներկայացրե՞լ է կազմակերպությանը միանալու համար։

Նշենք, որ BRICS-ը հիմնադրվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան ​​միացել է 2011 թվականին: 2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Այս տարի միավորումը նախագահում է Ռուսաստանը։ Գլխավոր իրադարձությունը կդառնա հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում անցկացվելիք BRICS-ի գագաթնաժողովը։

 

 

  • Կիսվել: