ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանում սիրիացի վարձկանները ահաբեկչություն են նախապատրաստում. թուրք ֆուտբոլիստ

Ադրբեջանում սիրիացի վարձկանները ահաբեկչություն են նախապատրաստում. թուրք ֆուտբոլիստ

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ումուտ Բուլուտը հայտնել է Ադրբեջանում սիրիացի վարձկանների կողմից պատրաստվող նոր ահաբեկչական գործողությունների մասին։

«Գյանջայի իմ հին ընկեր Հուսեյնը գրել է ինձ, որ ունի տեղեկություններ այն մասին, որ սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում ավելի շատ շենքեր պայթեցնել այսօր կամ վաղը, քանի որ Ադրբեջանի կառավարությունից չեն ստանում իրենց գումարները։ Եվլախի, Բարդայի և Գյանջայի իմ թանկագին ընկերներ, խնդրում եմ եղեք ուշադիր»,- թվիթերյան էջում գրել է 37-ամյա հարձակվողը, որը հանդես է գալիս թուրքական «Ենի Մալաթիասպոր» ակումբում:

Նշենք, որ Ումուտ Բուլուտը Թուրքիայի ազգային հավաքականում խաղացել է 2007-2016 թվականներին:

 

  • Կիսվել: