հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտին

Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտին

Ձյուդոյի և սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը Սումգայիթի մարզադպրոցում (Ադրբեջան) ծեծելով սպանել է յոթամյա աշակերտ Ֆարիդ Բակարովին։ Այս մասին հայտնում է Qafqazinfo.az-ը։

Աղբյուրը մեջբերում է տեսահսկման սարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Խալիլովը ծեծում տղային, քաշում նրա մազերից, ոտքերով հարվածում, գլխիվայր շուռ տալիս և ցնցում։ Յոթամյա երեխան վզի կոտրվածք է ստացել և տեղափոխվել մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ Խալիլովի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահվան» հոդվածով։ Նշվում է, որ մարզիչը բերման է ենթարկվել։

 

 

  • Կիսվել: