երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալիևը Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Ալիևը Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որն Ադրբեջանի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում:

Հանդիպմանը խոսվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին:

  • Կիսվել: