շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու բոլոր փորձերն անիրագործելի են. Շվիդկոյ

Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու բոլոր փորձերն անիրագործելի են. Շվիդկոյ

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունները, որոնք Եկատերինբուրգում կատարվել են հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, չպետք է ազդեն երկրների միջև մշակութային հարաբերությունների բնույթի վրա, իսկ Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու բոլոր փորձերն անիրագործելի են: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: 

Նա նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել մշակութային միջոցառումներն Ադրբեջանում և ադրբեջանական համայնքների համար՝ Ռուսաստանի Դաշնությունում:

«Ռուսաստանը չի չեղարկի մշակութային ակցիաներն ու միջոցառումներն ինչպես Ադրբեջանի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի ադրբեջանական համայնքներում: Ես կարծում եմ, որ հանցավորության դեմ պայքարը, որը տեղի է ունեցել Եկատերինբուրգում, չպետք է ազդի մշակութային փոխգործակցության բնույթի վրա…. Մեր երկրների միջև հարաբերություններն այնքան խորը պատմություն ունեն, և Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու փորձերը պարզապես անիրագործելի են», - կարծում է գործակալության զրուցակիցը:

Շվիդկոյի խոսքով, եթե հետաքննության ընթացքում թույլ են տրվել դատավարական խախտումներ, դրանք ավտոմատ կերպով կանցնեն Ռուսաստանի դատախազության իրավասությանը:

 

  • Կիսվել: