հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ադրբեջանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը

Ադրբեջանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը

Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման աշխատանքն իրականացվում է հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ փոխվարչապետերի հովանու ներքո։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը ադրբեջանական ռուսալեզու «Ուտրո» ամսագրի հարցազրույցում։

«Կան պայմանավորվածություններ Բաքվի եւ Թեհրանի միջեւ այլընտրանքային հաղորդակցության ստեղծման մասին իրանական տարածքով։ Ելնում ենք այն բանից, որ այդ նախագծի իրականացումը ավանդ կներդնի «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի արեւմտյան ճյուղի զարգացման գործում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գծով»,- ասել է դեսպանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: