ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանում ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Ադրբեջանում ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քազիմովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Բաքվի զինվորական դատարանը քննել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ-ում ֆինանսական խախտումների կապակցությամբ Քազիմովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Քազիմովը մեղադրվում է ավելի քան 1 մլն մանաթի յուրացման մեջ (590 հազար դոլար):

 

  • Կիսվել: