կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանում պետական ​​դավաճանության մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել

Ադրբեջանում պետական ​​դավաճանության մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել

Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆիդան Թեյմուր Գիզի Ալիևն ու Թարլան Միրբաշիր օղլու Աբբասովը մեղադրվում են պետական դավաճանության համար։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով, սակայն նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը չի բացահայտվել։

Երկու անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է երկրի պետական անվտանգության ծառայության կողմից, գործերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

 

  • Կիսվել: