ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանում աճել է պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների թիվը

Ադրբեջանում աճել է պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների թիվը

Ադրբեջանում Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների շրջանում ավելացել է ինքնասպանությունների թիվը: Այս մասին գրում է minval.az կայքը:

«Ներկայում թուրք հոգեբանների մասնակցությամբ ինքնասպանությունների հետ կապված դասընթացներ են սկսվել»,-հայտարարել է ասոցիացիայի հոգեբանական-սոցիալական աջակցության մասնագետ Նարմին Օսմանլըն:

Օսմանլըն նշել է, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մարզերի 19 հիվանդանոցներում հոգեբանական օգնություն է ցուցաբերվել վիրավորներին:

«Այս ընթացքում հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3316 վիրավորի: Ցավոք, պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է: Հոգեբանի օգնությունը տրամադրվում է կամավոր հիմունքներով»,-ասել է Օսմանլըն:

Նա նշել է, որ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել մահացածների ընտանիքների 353 անդամի և 686 զինծառայողի:

  • Կիսվել: