երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը։

  • Կիսվել: