կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանում մահացած զինծառայողի ծնողները որդու դիակի փոխարեն դագաղում ավազով պարկ են հայտնաբերել

Ադրբեջանում մահացած զինծառայողի ծնողները որդու դիակի փոխարեն դագաղում ավազով պարկ են հայտնաբերել

Ադրբեջանցի Twitter-ի օգտատերը ցնցող տեղեկություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի վերջին ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողի դիակի հետ տեղի ունեցած սարսափելի միջադեպի մասին։

«Բռնապետ Ալիևը հերթական անգամ ծաղրեց Ադրբեջանի ժողովրդին. Աղջաբեդիի բնակիչները ցնցվել են, երբ բացել են դագաղը՝ զոհված զինվորին թաղելու համար։ Զինվորի փոխարեն մարդիկ մի պարկ ավազ են գտել:

Քաղաքի բնակիչները, կատաղած այս դեպքից, վտարել են քաղաքապետին գերեզմանոցից»,- գրում է օգտատերը՝ ենթադրելով, որ մահացած զինվորի մարմինն օգտագործվել է օրգանների համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: