չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ադրբեջանում լրագրողների հետապնդումները շարունակվում են

Ադրբեջանում լրագրողների հետապնդումները շարունակվում են

Ադրբեջանում լրագրողների հետապնդումները շարունակվում են : Ըստ վերջին տեղեկությունների՝ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է Meydan TV-ի լրագրողներ Այնուր Էլգյունեշին, Այթաջ Թապդիգին, Նաթիգ Ջավադլիին, Խայալ Աղաևին և անկախ լրագրող Ռամին Դեկոյին։ 20 օրով ձերբակալվել է նաև Meydan TV-ի ֆոտոլրագրող Ահմեդ Մուխթարը:

Նրանց բոլորին մեղադրել են մաքսանենգության համար: Լրագրողները հերքել են մեղադրանքները և քրեական գործը կապել իրենց մասնագիտական ​​գործունեության հետ։

Մամուլի աշխատակիցների ձերբակալություններն առաջացրել են Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Աուլթի վրդովմունքը: X-ի իր էջում նա գրել է.

«Խորապես ցավում եմ Meydan TV-ում աշխատող լրագրողների ձերբակալությունների համար։ Ազատ և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարության կարևոր մասն է։ Լրագրողները պետք է կարողանան լուսաբանել խնդիրները՝ չվախենալով ձերբակալությունից, ահաբեկումից կամ բռնությունից»:

  • Կիսվել: