չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման եւս 2 դեպք է գրանցվել, հաղորդում է օպերատիվ շտաբը, որը ստեղծվել է վիրուսի դեմ պայքարի համար:

Ավելի վաղ շտաբը հաստատել է Իրանից ժամանած Ռուսաստանի քաղաքացու մոտ վարակման փաստը:

Հայտարարության մեջ ասված է. «Իրանից ժամանած Ադրբեջանի 2 քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանք գտնվում են հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»:

Նշվում է, որ նրանց վիճակն այժմ կայուն է:

«Վիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ ստուգվում են անձինք, որոնց հետ շփվել են հիվանդաները»,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: