Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1283-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1283-ի, անցած մեկ օրվա ընթացքում վարակվել է 30 մարդ, COVID-19 զոհերի թիվը աճել է մինչև 15-ի՝ հինգշաբթի ասել է կառավարությանն առընթեր գործող շտաբի ներկայացուցիչ, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանի Հանրապետությունում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի 30 նոր դեպք, 56 մարդ ապաքինվել է և դուրս է գրվել: Ցավոք, երկուսը մահացել են», – ասել է Հաջիևը:
Այսպիսով, Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1283-ի, մահացածներինը՝ 15, բուժվել է 460 մարդ: