շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնում են խախտումներով․ ընդդիմությունն ահազանգում է

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնում են խախտումներով․ ընդդիմությունն ահազանգում է

Ադրբեջանում վաղաժամ խորհրդարանական ընտրություններն անցում են խախտումներով և լարված մթնոլորտում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդմիադիր ԶԼՄ-ները։

Համացանում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է թե ինչպես են թալիշական Սալյան քաղաքում ներքին զորքերը մոբիլիզացվում։ Պատճառն առայժմ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ քաղաքում պայթյունավտանգ իրավիճակ է հասունանում։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝  երկրում ընտրակեղծարարության ամենտարածված ձևերից մեկը «կարուսելն» է։ Շատ  դեպքերում խախտումներն արվում են ցուցադրաբար, անգամ թաքցնելու փորձ չեն անում։

Մի շարք խախտումների մասին հաղորդում է «Մուսաֆաթ» կուսակցությունը, այդ թվում` իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասում չեն թույլատրել ներս մտնել: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն:

Ադրբեջանցի լրագրող Հեբիբ Մունթեզիրը տեսանյութ է հրապարակել Քյուրդամիր քաղաքաից՝ 57 ընտրատեղամասից։ Տեսանյութում երևում է թե ինչպես է հերթապահող շտապօգնության մեքենան մասնակցում «կարուսելի» իրականացմանը։ Լրագրողների հարցերին էլ բուժաշխատողները պատասխանում են ՝ թե հիվանդների են տեղափոխում։

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ մի շարք ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, հարձակվում նրանց վրա, ջարդում տեսախցիկները, դուրս հանում ընտրատեղամասից:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Արտուր Գերասիմովն ասել է, որ դիտորդները հետևում են քվեարկության ընթացքին, մինչ այս ուսումնասիրվել է նախընտրական իրավիճակը, և երկուշաբթի դիտորդական առաքելությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:

  • Կիսվել: