ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանում կալանավորվել է հակակառավարական ցույցերի կոչեր հնչեցնող բլոգերը

Ադրբեջանում կալանավորվել է հակակառավարական ցույցերի կոչեր հնչեցնող բլոգերը

Ադրբեջանի իշխանությունները կալանավորել են մի քանի օր առաջ անհետացած բլոգեր, ակտիվիստ Արզու Սայադօղլուին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ բլոգերը ձերբակալվել է, Բաքվի Սաբաիլի դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Սայադօղլուին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182.2.4. (շորթում՝ զգալի չափով գույք զավթելու նպատակով) հոդվածով։ Նրան սպառնում է 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հունվարի 26-ին ակտիվիստները հայտարարել էին, որ չեն կարողանում կապի դուրս գալ Սայադօղլուի հետ այն բանից հետո, երբ նա Azad Soz առցանց լրատվամիջոցի եթերում սուր քննադատության էր ենթարկել Ադրբեջանի իշխանություններին և քաղաքացիներին հակակառավարական ցույցերի դուրս գալու կոչ արել։

 

  • Կիսվել: