ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում հորդորել են ջուրը խնայողաբար օգտագործել

Ադրբեջանում հորդորել են ջուրը խնայողաբար օգտագործել

Կլիմայի փոփոխության և ջրային ռեսուրսների սահմանափակման պայմաններում տեղի է ունենում այլ գետերի վտակներից դեպի Կուրի ստորին հոսանք եկող ջրի ծավալի կրիտիկական կրճատում, հետևաբար ավելացել են Մինգեչաուրի ջրամբարից ջրի բացթողման ծավալները: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվականների հաղորդման, հայտնել են ջրային ռեսուրսների կառավարման կենտորնից:  

Ըստ հրապարակված տվյալկների, մարտի 17-ից Մինգեչաուրի ջրամբարից վայրկյանում 160 խմ ջուր բաց է թողնվել Կուր:

«Նշված ջրի հոսքը մարտ ամսվան բնորոշ չէ, այսինքն՝ չափազանց բարձր է։ Անցած տարվա համապատասխան ժամանակահատվածում Մինգեչևիրի ջրամբարից Կուր է բաց թողնվել վայրկյանում 90 խմ»,- հայտնում են տեղի լրատվականները: Այսինքն` մոտ կրկնակի ավել է ջրի ծախսը եղել:

Նշվում է, որ ջրային ռեսուրսների ոլորտում լարված իրավիճակի պատճառով ջրօգտագործողները պետք է ջուրն օգտագործեն խնայողաբար: Տեղեկացնենք խոսքը ոռոգման մասին է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Արցախի շրջափակման պատճառով ադրբեջանցիները ջրի դեֆիցիտ կունենան:

  • Կիսվել: