երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայող Հուսեյնովի մարմինը հայտնաբերել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում։

Դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 10-ին հայտնել էր, որ երկրի զինված ուժերի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովը հունիսի 9-ին անհետ կորել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Նախիջևանի Սադարակի շրջանի Գյուննյութ բնակավայրի մոտ։

  • Կիսվել: