ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում համաներում կշնորհվի շուրջ 16 հազար դատապարտյալի

Ադրբեջանում համաներում կշնորհվի շուրջ 16 հազար դատապարտյալի

Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությամբ խորհրդարան ներկայացված համաներման մասին որոշման նախագիծը, գրում է 1lurer.am-ը:

Խորհրդարանը քննարկումից հետո ընդունել է նախագիծը։

Նշենք, որ նախագծի համաձայն շուրջ 16 հազար դատապարտյալի համաներում կշնորհվի: Համաներումը կտարածվի մի քանի խմբերի անձանց վրա, որոնց մեծ մասը ինչ-որ կերպ առնչվում են Արցախյան հակամարտությանը:

Համաներման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին: Այն Ադրբեջանի պատմության մեջ ամենազանգվածային համաներումն է։

  • Կիսվել: