հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Ադրբեջանում մարտի 24-ին երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել:

Հաջորդ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 12:27-ին: Դրա ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Շամխոր քաղաքից 16 կմ դեպի հյուսիս, Գյանջա  քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:

Նշենք, որ առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Իսմայիլի քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք , տեղի ժամանակով ժամը 11:09-ին: Ստորգետնյա ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

  • Կիսվել: