շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանում ձերբակալվել է ծառայակիցներին գնդակահարած սահմանապահ ծառայության զինվորը

Ադրբեջանում ձերբակալվել է ծառայակիցներին գնդակահարած սահմանապահ ծառայության զինվորը

Ադրբեջանում ձերբակալվել է պետական սահմանապահ ծառայության երեք զինծառայողների վրա կրակած զինվորը։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

Նախօրեին, ժամը 18:00-ի սահմաններում, երկրի պետական սահմանապահ ծառայության զորքերի «Կուբաթլի» հատուկ ստորաբաժանման ծառայության գոտում արտակարգ հրատապ զինվորական ծառայության զինծառայող, կրտսեր սերժանտ Ավազլի Էլհանը անհայտ պատճառներով ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ։

Հրաձգության հետեւանքով զոհվել է երեք զինծառայող՝ ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը, կրտսեր սպա Ջալիլզադե Ամիլը եւ կրտսեր սպա Իբրահիմով Ռաֆայիլը։ Դրանից հետո սերժանտ Ավազլին նետել է զենքը եւ դեպքի վայրից փախուստի դիմել։

  • Կիսվել: