հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանում ձերբակալվել է հարավկովկասյան զարգացումները լուսաբանող լրագրող

Ադրբեջանում ձերբակալվել է հարավկովկասյան զարգացումները լուսաբանող լրագրող

Ադրբեջանում ձերբակալվել է լրագրող Շահին Ռզաևը: Պաշտոնական տվյալով՝ նա մեղադրվում է խուլիգանության համար։ Լրատվամիջոցները գրում են, որ Ռզաևը լուսաբանել է հարավկովկասյան զարգացումները և պարբերաբար քննադատել Ադրբեջանի իշխանությանը:

Կալանավորվել է նաև ադրբեջանական իշխանության կոռուպցիոն հանցագործությունները լուսաբանող Abzas Media-ի արդեն վեցերորդ լրագրողը: Էլնարա Գասիմովային մեղադրում են մաքսանենգության համար։

Amnesty International-ը ավելի վաղ անհանգստություն էր հայտնել Ադրբեջանում լրագրողների իրավունքների ոտնահարման կապակցությամբ, բռնության այս նոր ալիքը համեմատել քաղհասարակության և լրատվամիջոցների դեմ 2012-15 թթ. իրականացվող բռնաճնշումների հետ:

  • Կիսվել: