հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում բողոքի ցույցեր են

Ադրբեջանում բողոքի ցույցեր են

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում տիրող լարված իրավիճակին՝ կապված անբարենպաստ կենցաղային պայմանների պատճառով իրականացվող բողոքի ցույցերի հետ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ադրբեջանում հանգստյան օրերին կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են ճանապարհ փակելով։

Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչներն արդեն երկու օր է բողոքում են , որ չունեն ոռոգման ջուր, որ չորանում են այգինները և ցանքատարածությունները։

Իշխանությունը փոխանակ հարցին լուծում տա, դեպքի վայրեր է ուղարկում մեծաքանակ ուժայինների, որպեսզի ցրեն բողոքի ակցիաները՛՛։

  • Կիսվել: