ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանն ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ. Զատուլին

Ադրբեջանն ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ. Զատուլին

Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում ստատուս քվոն պետք է վերականգնվի։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Խոսելով Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին, Զատուլինը կարծիք է հայտնել, որ Բաքվի համար նման հնարավորություն է ստեղծվել այն պատճառով, որ հայ սահմանապահները պարզապես կոնկրետ այդ հատվածներում չեն եղել։

«Այդ հեռավորությունը հաղթահարելու ֆիզիկական հնարավորություն են տվել»,-նշել է ռուսաստանցի պատգամավորը։

Պատգամավորը գտնում է, որ Ղարաբաղում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Զատուլինի տեսանկյունից` տեղի ունեցածը Հայաստանում ներքին պառակտման արդյունք է։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, դա ոչ մի կերպ չի արդարացնում «պահը որսացող» Բաքվի սադրանքները։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է «ախտորոշվի»։ Ստատուս քվոն պետք է վերականգնվի»,-նշեց Զատուլինը։

 
 

  • Կիսվել: