ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար 7,6 միլիոն դոլար է հատկացրել

Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար 7,6 միլիոն դոլար է հատկացրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար էներգետիկայի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ, ըստ կարգադրության, Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով էլեկտրասարքավորումներ գնելու եւ ուղարկելու համար Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը պետք է հատկացնել 7,6 միլիոն ԱՄՆ դոլար։

 

 

  • Կիսվել: