կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Ադրբեջանն ու Թուրքմենստանը բանակցում են Իրանի տարածքով գազի փոխանակման դադարեցման հարցը

Ադրբեջանն ու Թուրքմենստանը բանակցում են Իրանի տարածքով գազի փոխանակման դադարեցման հարցը

Թուրքմենստանը և Ադրբեջանի Հանրապետությունը բանակցում են լուծելու այն խնդիրը, որի պատճառով դադարեցվել է Իրանի միջոցով երկու երկրների միջև գազի փոխանակումը, հայտնել է Իրանի գազի ազգային ընկերությունը (NIGC):

Գազի փոխանակման դադարեցումը ժամանակավոր բնույթ է կրում, և փոխանցումը կվերսկսվի, երբ խնդիրը լուծվի, հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով NIGC-ին, որը պատկանում է Իրանի նավթի նախարարությանը։

2021-ի նոյեմբերին Իրանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը պայմանագիր էին ստորագրել, օրական 5-6 միլիոն խորանարդ մետր գազ փոխանակելու համար: Համաձայնագրով Իրանը գազ է ստանում Թուրքմենստանից և համարժեք քանակություն է փոխանցում Ադրբեջանին:

Եռակողմ գործարքը նաև օգնում է Իրանին գազ մատակարարել իր հյուսիսային նահանգներին, հատկապես ձմռանը:

  • Կիսվել: