երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանն ու ՌԴ-ն հաջողությամբ ամրապնդում են հարաբերությունները դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո. Ալիև

Ադրբեջանն ու ՌԴ-ն հաջողությամբ ամրապնդում են հարաբերությունները դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո. Ալիև

Ադրբեջանն ու Ռուսաստանը մեծ հաջողությամբ ամրապնդում են հարաբերությունները երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո։ Այս մասին Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է այն ժամանակաշրջանին, որը մենք անցնում ենք ստորագրումից հետո, ապա դա բոլորովին նոր է աշխարհի, մեր տարածաշրջանի համար, այդ թվում՝ Ռուսաստանի և մեզ համար: Բայց, չնայած աշխարհաքաղաքական իրավիճակի լուրջ փոփոխություններին, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը հռչակագրի ստորագրումից հետո բավականին հաջող է եղել՞՞;

  • Կիսվել: