չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է այցով Բաքվում գտնվող Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանիին։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը։

՛՛Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը ռազմական ոլորտում համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իրանին իր հերթին շնորհավորել է Հասանովին ՛՛Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնման՛՛, ինչպես նաև երկրի զինված ուժերի ձեռքբերումների կապակցությամբ։ 

՛՛Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի և այլ թեմաների շուրջ՛՛,-հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից:

  • Կիսվել: