երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել

Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել

Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս նպատակով պաշտոնական այցով Բաքու է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությունը։

Կողմերն ընդգծել են երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման նպատակով համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը։

 

  • Կիսվել: