երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն էներգետիկ ոլորտում համագործակցության մասին չորս փաստաթուղթ են ստորագրել

Ադրբեջանն ու ԱՄԷ-ն էներգետիկ ոլորտում համագործակցության մասին չորս փաստաթուղթ են ստորագրել

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի պաշտոնական այցն Ադրբեջան ավարտվել է:

Նշենք, որ Բաքվում ավելի վաղ կայացել է նրա հանդիպումը Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ավարտին չորս փաստաթուղթ է ստորագրվել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ԱՄԷ ներդրումների նախարարության միջև, մասնավորապես, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր էներգետիկ ոլորտում ներդրումային համագործակցության վերաբերյալ:

Բացի այդ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության՝ ADONC-ի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել:

  • Կիսվել: