2023 թվականին Ադրբեջանը 5,3 տոկոսով ավելացրել է բնական գազի արտահանումը՝ հասցնելով 23 մլրդ մ³-ի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է այդ երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:

Նա նշել է, որ 11,8 մլրդ մ³ արտահանվել է Եվրոպա, 9,5 մլրդ մ³՝ Թուրքիա, իսկ 2,5 մլրդ մ³՝ Վրաստան։

Ըստ պաշտոնյայի՝ անցած տարվա ընթացքում Տրանսանատոլիական գազատարով  Թուրքիա է մատակարարվել 5,6 մլրդ մ³ գազ։