Ադրբեջանն առաջին անգամ հրավիրվել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության հարցերով ռազմական կոմիտեի նիստին
Ադրբեջանն առաջին անգամ հրավիրվել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության հարցերով ռազմական կոմիտեի նիստին՝ ՛՛ՆԱՏՕ+Գործընկերներ՛՛ ձևաչափով։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։
Նա նաև տեղեկացրել է, որ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան երկկողմ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի Կլիմայի և էներգետիկ անվտանգության վարչության ղեկավար Մայքլ Ռուլի և Լիտվայում ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնի ղեկավարության հետ։