չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանն ապացույցներ է հավաքել ՀՀ օդային տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով

Ադրբեջանն ապացույցներ է հավաքել ՀՀ օդային տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով

Ադրբեջանը հավաքել է ապացույցներ և փորձաքննություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով, կործանման վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն, հայտնում է Ria.ru-ն։

«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռը խոցելու հետ կապված` Գլխավոր դատախազությունը անհապաղ ստուգումից հետո քրեական գործ է հարուցել: Իրականացվել են համապատասխան փորձաքննություններ և հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», - ասել է մամուլի ծառայության ղեկավարը:

Սալիմզադեն նաև շեշտել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման դեպքի վերաբերյալ իրավական որոշման ընդունումը: 

«Ներկայում հետաքննությունը շարունակվում է, և քննության արդյունքներին համապատասխան կապահովվի իրավական որոշման ընդունումը», - շեշտել է նա:

  • Կիսվել: