երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն ԱՄՆ ռազմական օգնության կարիքը չունի. Ամերիկայի դեսպան

Ադրբեջանն ԱՄՆ ռազմական օգնության կարիքը չունի. Ամերիկայի դեսպան

Ադրբեջանն ԱՄՆ ռազմական օգնության կարիքը չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, պատասխանելով 907-րդ փոփոխությունների վերաբերյալ հարցին, դեսպանն ասել է, որ դա 30 տարի առաջ ընդունված օրենքի մաս է։

՛՛30 տարի առաջ ես չէի աշխատում իմ ներկայիս պաշտոնում։ Ես չեմ կարող փոխել այս օրենքը։

Կարող եմ ասել ձեզ, որ ամեն տարի մենք մտածում ենք այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է հրաժարվել 907-րդ ուղղումից՝ անվտանգության ինչ-որ օգնություն ցուցաբերելու համար, սակայն առայժմ այդ հարցը քննարկման փուլում է՛՛,- ասել է դիվանագետը։

Դեսպանը հավելել է. ՛՛Ես դեռ լիովին չեմ հասկանում, թե ինչու է սա այդքան աներևակայելի կարևոր: Սա չնչին փոփոխություն է մեր հարաբերությունների լայն շրջանակի, Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության տեսանկյունից բոլոր ոլորտներում՝ մշակույթի, տնտեսության և նույնիսկ որոշ չափով անվտանգության ոլորտում՛՛:

Լիբիի խոսքով՝ Ադրբեջանը ԱՄՆ ռազմական օգնության կարիքը չունի: ՛՛907-րդ ուղղումը սահմանափակում է ռազմական օգնության մի շարք տեսակներ։ Չգիտեմ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության կարիքն ունի՞, ամենայն հավանականությամբ՝ ոչ՛՛,-կարծիք է հայտնել նա։

  • Կիսվել: