Ադրբեջանից բնական գազը Թուրքիայով մատակարարվում է Սիրիա
Ադրբեջանից բնական գազը Թուրքիայից գազատարով սկսել է մատակարարվել Սիրիա։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ գազի մատակարարումների մեկնարկի արարողության ժամանակ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ ամեն տարի Սիրիա կարտահանվի մինչև 2 մլրդ խմ բնական գազ, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան կապահովի 5 մլն տնային տնտեսության կարիքները:
Նշվում է, որ Սիրիա էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվում է 8 կետով, օգտագործվում է արտահանման ներուժի 25 տոկոսը, հետագայում մատակարարումները կավելանան ավելի քան 2 անգամ՝ նշել է Բայրաքթարը:


