ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը պետք է ուժեղացվի. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը պետք է ուժեղացվի. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը կոչ է անում ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, քանի որ ԼՂ հակամարտության գոտում առանց այդ էլ փխրուն հրադադարը դառնում է ավելի ու ավելի փխրուն: Այս մասին ասվում է Լարի Պատրիկ Բերգի տարածած հայտարարության մեջ:

Պատգամավորը նաև շեշտել է իր անհանգստությունը Հարավային Կովկասում Անկարայի դերակատարության վերաբերյալ: Հղում կատարելով ռազմական և դիվանագիտական աղբյուրներին ՝ Բերգը վկայակոչել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի միջամտության վերաբերյալ մանրամասները ՝ մեջբերում անելով ռուսական «Կոմերսանտ» թերթից:

 
Հոդվածի համաձայն՝ Անկարան 600 թուրք զինծառայողներ է ուղարկել զորավարժությունների, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում հուլիս- օգոստոս ամիսներին: Այդ զինվորներն այնուհետև մնացել են տեղում ՝ աջակցելու ադրբեջանական հարձակմանը: ԵԽ պատգամավորը շեշտել է, որ թերթը նկարագրել է նաև կոնկրետ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան և անձնակազմը օդային ճանապարհով Թուրքիայից տեղափոխվել են Ադրբեջան:
 
Նա նկատել է նաև, որ Մոսկվան մերժում է Անկարայի մասնակցությունը ԼՂ խնդրի լուծմանը: Ըստ Կրեմլի՝ այս առաքելությունը պետք է իրականացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

  • Կիսվել: