հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ։ 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նշվում է նաև, որ Հասանովը ցավակցություն է հայտնել Հյուսիսային Իրաքում թուրքական զինված ուժերի զոհերի և վիրավորների կապակցությամբ:

՛՛Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում և շարունակական աջակցություն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի զինված ուժերին ահաբեկչության դեմ պայքարում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: