երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա կստեղծվի․ Էրդողան

Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա կստեղծվի․ Էրդողան

Թուրքիայի և Ադրբեջանի միջև Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում կարող է Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծվի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Բազայի ստեղծման տարբերակը դուրս չի գալիս հռչակագրի դրույթների շրջանակից։ Այս հարցի զարգացումը հնարավոր է։ Այս թեման կարող է զարգացում ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում։ Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իր ձևով իրականացվել», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել է նախ Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Այս մասին փոխանցում է NTV հեռուստաալիքը։

  • Կիսվել: