երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել: 

Ըստ ադրբեջանական լրատվաամիջոցների՝ զորավարժություններին մասնակցել են ռազմածովային ուժերի մարտական նավերի ջոկատը և ծովային հետևակայինները:

Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակը Ադրբեջանի դեմ սպառնալիքների կանխումն է, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, հատուկ նշանակության խմբերի հետ նավային մարտավարական խմբերի համատեղ գործունեության մշակումը։

  • Կիսվել: