Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական ԱԹՍ-ներով վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում թուրքական Akıncı անօդաչուներով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հաղորդվում է՝ մինչ վարժանքները սկսելն անձնակազմերը գործողություններ են իրականացրել՝ անօդաչու թռչող սարքը մարտական պատրաստության վիճակի բերելու ուղղությամբ։
«Akıncı հարվածային անօդաչուները, որոնք շահագործման են հանձնվել, իրականացրել են օդային հետախուզություն սահմանված երթուղիներով, որոշել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները և կատարել այլ առաջադրանքներ»,-նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ: