կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում պայթյուն է որոտացել․ երեք մարդ վիրավորվել է

Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում պայթյուն է որոտացել․ երեք մարդ վիրավորվել է

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում հունվարի 23-ին պայթյուն է որոտացել։

Միջադեպը տեղի է ունեցել Բաքվից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շիրվանի շրջանում։ Դեպքի վայր են շտապել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ, նշում են տեղի լրատվամիջոցները։


Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող ռազմաարդյունաբերական գործարանի պայթյունի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել գործարանի արտադրամասերից մեկում՝ մուրճի 120 մմ ականանետի արկի հարվածի հետևանքով։

  • Կիսվել: