շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանի քաղաքացին փորձել է 10 կգ թմրանյութ անցկացնել Իրան՝ կրակելով սահմանապահների ուղղությամբ

Ադրբեջանի քաղաքացին փորձել է 10 կգ թմրանյութ անցկացնել Իրան՝ կրակելով սահմանապահների ուղղությամբ

Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը հայտնել է, որ Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:

Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, և Ադրբեջանի քաղաքացին սպանվել է:

  • Կիսվել: