շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «ՀՀ-ից դժգոհելու» առիթը բաց չի թողել

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «ՀՀ-ից դժգոհելու» առիթը բաց չի թողել

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:

Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Մամեդովը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանի Սահամանդրության մեջ, օրենսդրական ակտերում ու դատական հայցերում «առկա են պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: