ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի ՊՆ ղեկավարի և ԶՈւ ԳՇ պետի հետ

Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի ՊՆ ղեկավարի և ԶՈւ ԳՇ պետի հետ

Թուրքիայում գտնվող՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի հետ, հայտնում է ադրբեջանական կողմը:

Նշվբում է, որ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ ադրբեջանցի ռազմական պաշտոնյաներն այցելել են Թուրքիայի զինված ուժերի տարբեր հրամանատարական և օպերատիվ կենտրոններ, ինչպես նաև ռազմաարդյունաբերական ընկերություններ, որտեղ ծանոթացել են շտաբների, սպառազինության, տեխնիկայի և ռազմական տեխնիկայի գործունեությանը:

 

  • Կիսվել: